Երբ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական գործողությունների շարքով նախապատրաստել է Արցախի հանձնումը եւ հանձնել է այն, որ անցել է բոլոր կարմիր գծերը, նա դարձավ ծայրահեղ վտանգավոր։ Այս մասին գրառում էկատարել քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Նիկոլ Փաշինյանը այժմ գործում է կարմիր գծերից անդին, նա չունի որեւէ իրավական կամ բարոյական սահմանափակում, նրանից սպասելի է ամեն տեսակ ստորություն եւ հանցագործություն։
Նիկոլ Փաշինյանի ամեն գործողություն, ինչպես նրա թիկնազորի կողմից ժողովրդի վրա ուղղված զենքը, նրա ոստիկանության այսօրվա վայրագ պահվածքը, ինչպես նաեւ անգործություն, ինչպես նրա ջանքերով այժմ ստեղծված անիշխանական վիճակն է, նորանոր աղետներ են Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար։
Նիկոլը դարձել է բացարձակ չարիք»։