|
Փոխարժեքներ
15 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։
Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանը կապեր է պահպանում Պարսից ծոցի տարբեր երկրների հետ և կողջուներ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է ապահովել ԱՄՆ–Իսրայել–Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։
Պարսից ծոցի երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել հարձակումները իրենց տարածքներին։ Ըստ նրանց, Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն ԱՄՆ-ի զինված ուժերին, այլև էներգետիկ օբյեկտներին ու բնակելի տարածքներին։
Ավելի վաղ «Խաթամ ալ-Անբիա» շտաբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատճենել են իրանական «Shahed-136» անօդաչուն՝ այն անվանելով «Lucas», և օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների համար՝ օտար դրոշի տակ իրականացվող կանխամտածված գործողության շրջանակում, որի նպատակն է մեղադրել Իսլամական Հանրապետությանը։