|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Sputnik Արմենիայի տվյալներով` Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։ Այդ չվերթերից մեկը տեղի է ունեցել Համբուրգից, երկրորդը՝ Մյունխենից։
Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։
Բացի այդ, նույն մյունխենյան չվերթում եղել են նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ, այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի:
Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։
Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ–ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, ընդ որում` ՀՀ իշխանությունները հրաժարվել են հրապարակել արտաքսվածների թվի և կարգավիճակի մասին տվյալներ։
Նշենք, որ գերմանական ԶԼՄ–ների տվյալներով՝ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 21 311 մարդ, ինչը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, 2025 թվականին ավելի քան 30 հազար միգրանտներ կամավոր լքել են երկիրը՝ ծանուցում ստանալուց հետո, որի համաձայն նրանք պետք է մեկնեին երկրից կոնկրետ ամսաթվին:
Ամենից հաճախ անցյալ տարի արտաքսման մասին կարգադրագրեր են տրվել Վրաստանի (671), Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիների վերաբերյալ։