Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-15 14:55
Քաղաքական

«Հայաստան» դաշինքը վաղը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը

«Հայաստան» դաշինքը վաղը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին, որում նշված է.

«2026 թվականի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառման ընթացքում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի Դաշինքի պաշտոնական կարգախոսը։

Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Դաշինքի անդամները, համակիրները և հրավիրյալ հյուրերը։

Լրատվամիջոցների տեղում լուսաբանում նախատեսված չէ։ Միջոցառման ուղիղ հեռարձակումը կապահովվի «Հայաստան» դաշինքի պաշտոնական հարթակներով»։