կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 16:57
Հասարակություն

Այն եզակի սերունդն ենք, որը հնարավորություն ունի ավելին թողնելու մեր երեխաներին, քան մենք ենք ստացել

Այն եզակի սերունդն ենք, որը հնարավորություն ունի ավելին թողնելու մեր երեխաներին, քան մենք ենք ստացել

Տեղեկացրել էինք, որ այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների միջև:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կարևոր է մեր կրթության տեսակն ունենալը, հայկական կրթության տեսակի արմատավորումը: Ըստ նրա` եթե չունենանք մեր կրթական ոլորտի առաքելությունը, չենք կարող հաջողությունների հասնել:

«Չկա միջազգային կրթություն, կա միջազգային քաղաքակրթություն, և մենք կա\'մ պետք է ունենանք մեր` հայկական կրթության տեսակը, կա\'մ ծառայենք մեկ այլ կրթական որակի, երրորդ ճանապարհ չկա: Մենք պետք է հասկանանք` ինչպիսի՞ կրթական օղակ ենք ուզում ստեղծել: Մեր կրթական օղակը չի կարող հակասության մեջ լինել ընդհանուր կրթական համակարգի հետ. մենք այն եզակի սերունդն ենք, որը հնարավորություն ունի ավելի շատ բան թողնելու մեր երեխաներին, քան մենք ինքներս ենք ստացել»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ եթե մեզ պետք է ուժեղ գիտություն, ուրեմն գիտության ճյուղերին, որոնք կան հանրակրթական դպրոցում, ձեռք տալ չի կարելի, պետք չէ ոտնահարել նաև հայագիտական բլոկը, իսկ օտար լեզուներին պետք է մեծ ուշադրություն դարձնել: