|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի ողջ տարածքում առնվազն 153 բժշկական հաստատություն է վնասվել, հայտնում է Tasnim-ը:
«Հետաքննությունները ցույց են տալիս, որ... վնասվել է երկրի առողջապահական ցանցի 153 բժշկական հաստատություն, որոնցից ամենամեծ թիվը բաժին է ընկել համալիր բժշկական սպասարկման 56 կենտրոններին»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
Տուժել են նաև բժշկական համալսարանները։
«Ամենաշատը տուժել է Քերմանշահի համալսարանը՝ 42 վնասված օբյեկտ, որին հաջորդում է Սպահանը՝ 19 օբյեկտ։ Ցավոք, այս միջադեպերի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 248 մարդ ստացել է բժշկական օգնություն և դուրս գրվել»,- հայտնում է Tasnim-ը։