Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
ՀԱՊԿ շրջանակում համապատասխան արձագանք եղել է, երբ 2022 թ. տեղի ունեցան Ջերմուկի դեպքերը։ Այդ մասին այսօր ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայկական կողմին ներկայացվել էր, թե քանի ՀԱՊԿ դիտորդ պետք է գա և որքան զինամթերքով։ Լավրովը նշեց, որ այդ զեկույցը քննարկվել է 2022 թ. հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Այդ տեքստի վրա աշխատել են ՀՀ և ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Աշխատել են երկար և հենց իրենք էլ խմբագրել են տեքստը, որ կազմել էր ՀԱՊԿ-ը։ Հասել էինք ամբողջ տեքստի կոնսենսուսի, ու այն առավոտյան ներկայացվեց երկու երկրների ղեկավարների քննարկմանը, սակայն հայկական կողմը առաջարկեց հետաձգել այն։ Մենք համաձայնեցինք։ Ավելի ուշ` նոյեմբերին, արդեն իսկ հայտարարվեց ԵՄ առաքելության մասին և Պրահայում հայտարարվեց, թե ում է պատկանում ԼՂ–ն ու խոսվեց 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի մասին», - նշեց Լավրովը։
Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ի կողմից համապատասխան արձագանք չի եղել Ջերմուկի դեպքերի հետ կապված, Լավրովն ասել է․
«Չգիտեմ՝ որն է համապատասխան արձագանքը ձեր ընկալմամբ, բայց ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանք եղել է՝ կոնկրետ առաջարկներով, մասնավորապես՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղաված դիտորդական առաքելություն ուղարկել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ առաջարկները մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից և փոխարինվել ԵՄ դիտորդական առաքելությամբ։