Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-15 13:54
Քաղաքական

«Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու բարի կամքից, երաշխիքներ են պետք, որից Փաշինյանը հրաժարվում է»․ Ռոբերտ Քոչարյան

«Հարատև խաղաղության համար երաշխաիքներ պետք են երկու կողմերին՝ և Ադրբեջանին, և Հայաստանին։ Ադրբեջանին պետք է, քանի որ ենթադրենք աշխարհքաղաքական փոփողություններում հայկական կողմը շանս է ստանում ռևանշիզմը վերակենդանացնելու»,-այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ պետք չեն այդ երաշխւքխները Նիկոլ Փաշինյանին։

«Կարող եմ նաև սա բացատրել։ Ինձ համար պարզ է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում խաղաղության երաշխքիներ, քանի որ դրանց պարագայում Նիկոլ Փաշինյանի անունն ուղիղ չի կապվի խաղաղության հետ։ Նա ուզում է  այնպիսի խաղաղություն, որի ընկալումը լինի հետևյալը, ժողովուրդն ասի, եթե Նիկոլը չլինի, հաստատ պատերազմ է լինելու։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որ կապված չլինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ երրորդ անձի հետ։ Ով էլ լինի իշխանափոխությունից հետո այդ խաղաղությունը լինի երաշխավորված»,-ասաց Ռ. Քոչարյանն ու այս առումով նշեց Կիպրոսի օրինակը։

Նա ընդգծել է՝ մեր առաջարկը իսկական խաղաղության առաջարկ է, որը հակացուցված է Փաշինյանի շահերին։

«Պարադոքսալ վիճակը սա է, որ Նիկոլ Փաշինյանի շահերը, անձնական շահերը, իշխանությունը պահելու շահերը մեծ հակասության մեջ են հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերի հետ»,-ւնդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։