կարևոր
4639 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-16 12:53
Հասարակություն

Աղմուկից հետո «Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից

Աղմուկից հետո «Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից

«Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից։ Այդ մասին լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը բողոքներ էր ստանում հիմնականում լրատվամիջոցներից։ ««Բռնակցում» բառը գրված էր 1828 թ. իրադարձությունների նկարագրության վերնագրում, բովանդակությունում արտացոլված էին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին արդեն խմբագրված տարբերակն ուղարկվել է դասագրքային շրջանառու հիմնադրամ։ Փոփոխված տարբերակը կտեղադրվի նաեւ կայքում և արդեն տպագրության կգնա փոփոխված տարբերակը։

« Սա ոչ այնքան վրիրպում էր, գուցե չէին դիտարկել հարցը այդ տեսանկյունից, բայց, սովորաբար, շատ կարևոր կարգավորում ունենք, երբ դասագիրքը երաշխավորում են, պարտադիր այն տեղադրվում է նախարարության պաշարների շտեմարանում, կամ դասագրքրի շրջանառու հիմնադրամի կայքում և երկու շաբաթ ժամանակ է տրվում, որպեսզի այն օգտագործողները՝ ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ և սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ և եթե կան որոշ վրիպումներ, դրանք շտկվեն, նոր գնա տպագրության,- ասաց Սարգսյանը։