Միասին կարող ենք
կարևոր
319 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 00:54
Քաղաքական

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ, դատարանի այս որոշումը ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։

Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող գործարարին։