|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում մեր երկրում, հիրավի, տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- ՀԱԿ 5-րդ համագումարի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեքստը համագումարի ընթացքում ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։
Նա համագումարի մասնակիցներին մաղթել է հաջողություն, արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։
«Սրտանց ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը»,- գրված էր նախագահի ուղերձում, որը համագումարի ընթացքում ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։