| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3382 դիտում,
        
            3382 դիտում,  2 տարի առաջ - 2023-06-22 14:38
            2 տարի առաջ - 2023-06-22 14:38  
         
                
            ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հանրապետականներին կոչ է արել դեմ հանդես գալ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու բանաձևի շուրջ քվեարկությանը, որն առաջարկել է օրենսդիր Լորեն Բոբերտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը:
Ներկայացուցիչները պալատն այսօր կքվեարկի Լորեն Բոբերտի առաջարկած բանաձևն Ազգային անվտանգության և դատական հանձնաժողովներին ուղարկելու շուրջ, ոչ թե հենց բուն բանաձևն ընդունելու կամ մերժելու շուրջ:
Խոսնակը լրագրողներին հայտնել է, որ դեմ է հանդես գալիս իմփիչմենթի շուրջ քվեարկությանը հենց հիմա։ Նա կարծում է, որ քվեարկության «վաղաժամ» անցկացումը «խաթարում է» Հանրապետական կուսակցության ջանքերը Բայդենի նկատմամբ գործը հետաքննելու ուղղությամբ։
Բոբերտն իմփիչմենթի շուրջ հոդվածները ներկայացրել է հունիսի 20-ի երեկոյան` որպես «արտոնյալ» բանաձև, ինչը նշանակում է, որ դրա շուրջ քվեարկությունը պետք է անցկացվի երկու օրենսդրական օրվա ընթացքում:
Բանաձևը Բայդենին մեղադրում է իշխանությունը չարաշահելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ՝ կապված ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նրա գործողությունների հետ։