կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 10:27
Աշխարհ

Ներկայացուցիչների պալատում քվեարկել են Թրամփի իմփիչմենթի օգտին

Ներկայացուցիչների պալատում քվեարկել են Թրամփի իմփիչմենթի օգտին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին երկու հոդվածով՝ «լիազորությունների գերազանցում» և «Կոնգրեսին խոչընդոտում» . Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

Արդյունքները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելության՝ ի դեմս դեմոկրատների խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել իմփիչմենթին, հանրապետականները՝ դեմ: Իմփիչմենթի առաջին հոդվածով, այն է՝ լիազորությունների գերազանցում, կողմ է քվեարկել 230 մարդ, այդ թվում՝ մեկ անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ 2 դեմոկրատ: Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Թուլսի Գաբարդը:

Ինչ վերաբերում է երկրորդ հոդվածին, այն է՝ Կոնգրեսին խոչընդոտում, ապա այս դեպքում կողմ էր 229 պատգամավոր, այդ թվում՝ մեկ անկախ կոնգրեսական, դեմ՝ 198, այդ թվում՝ 3 դեմոկրատ, մեկ խորհրդարանական կրկին ձեռնպահ է մնացել:

Նշվում է՝ արդեն գործի քննությամբ զբաղվելու է Սենատը, որը պետք է Թրամփի դեմ դատավարության վարի: Հավելովում է՝ վերին պալատում հանրապետական մեծամասնությունը չի պատրաստվում Թրամփին իմփիչմենթ հայտարարել:

ԱՄՆ նախագահ Թրամփը Կոնգրեսում դեմոկրատների կողմից նախաձեռնված իմփիչմենթի ընթացակարգն անվանել է նրանց քաղաքական ինքնասպանություն:

«Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշը... Նրանք առաջին օրից սկսած փորձում էին ինձ իմփիչմենթ հայտարարել: Նրանք փորձում էին դա անել դեռեւս մինչ այն, երբ ես սկսեցի պայքարը»,- հինգշաբթի հայտարարել է Թրամփը Միչիգան նահանգում տեղի ունեցած հանրահավաքում՝ նկատի ունենալով, որ իր հանրաճանաչության վարկանիշը, ըստ վերջին հարցման, հոկտեմբերի 38 տոկոսից հասել է գրեթե 43 տոկոսի:

Միևնույն ժամանակ հայտարարություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Այն նշել է՝  ԱՄՆ նախագահը պատրաստ է իմփիչմենթի շրջանակում հաջորդ քայլին ու վստահ է, որ Սենատում ամբողջությամբ կարդարացվի: