|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության պիտի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Սթենի Հոյըրը հայտնել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը քվեարկության պիտի դրվի երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Սիրիա ներխուժելու հարցով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող թիվ 4695 բանաձևի հետ համատեղ:
Հայտնենք՝ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հեռախոսային արշավ էր սկսել՝ ANCA.org/call հասցեով, որի նպատակն էր մղել կոնգրեսականներին՝ քվեարկել բանաձևի օգտին:
«Մինչ նախագահը տեղի է տալիս Էրդողանի ճնշումներին, Կոնգրեսի պարտականությունն է պաշտպանել ամերիկացիների շահերը՝ ցույց տալով, որ չի կարելի արտոնել բռնապետերին, որպեսզի առևանգեն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, և հաստատելու համար, որ ամերիկյան արժեքները ծախու չեն»,- նշել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: