|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ գործը Սենատին փոխանցելուն. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Meduza լրատվական գործակալությունը:
Կողմ է քվեարկել 228, դեմ՝ 193-ը կոնգրեսական:
Հիշեցնենք՝ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունն անցկացրել էր դեկտեմբերին: Նախագահին մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:
Մեղադրական եզրակացությունն անցել է Սենատի տիրույթ. այն վերահսկում են հանրապետականները։ Նախագահին իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է սենատորների ձայների 2/3-ը կամ առնվազն 67 քվե, ինչը ներկա իրողությունում քիչ հավանական է։