|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում շտապել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը գնահատելու հարցում: Այս մասին հայտնում է BBC-ն: «Ինձ բնորոշ չէ առաջ անցնելը և մարդկանց ժամանակից շուտ դատելը: Տեսնենք՝ նա ինչպես կգործի, այդ ժամանակ ես կձևավորեմ իմ կարծիքը»,- ասել է Հռոմի պապը:
Նա նաև զգուշացրել է աշխարհում պոպուլիզմի հնարավոր աճի մասին և որպես փաստարկ բերել է Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ գալը: «Գերմանիան կոտրված է և վերելքի կարիք ունի իր ինքնությունը գտնելու համար, առաջնորդի կարիք ունի, որը կարող է վերականգնել երկիրը, այդտեղ հայտնվում է Ադոլֆ Հիտլեր անունով երիտասարդը, որն ասում է. «Ես կարող եմ, ես կարող եմ»:
Եվ բոլոր գերմանացիները քվեարկում են Հիտլերի օգտին: Հիտլերն իշխանությունը չի գողացել, նրա ժողովուրդը քվեարկել է նրա օգտին, որը նա հետո ոչնչացրեց»,- ասել է Հռոմի պապը: