Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է հետաքննություն սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար՝ արտասահմանում նրա ընտանիքի` կոռուպցիոն սխեմաներում ներքաշված լինելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 24-ին այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։
«Երբ Բայդենն իր թեկնածությունն էր քվեարկության առաջադրել նախագահի պաշտոնում, նա ամերիկացիներին ասաց, որ երբեք չի խոսել բիզնեսի մասին: Նա ասաց, որ իր ընտանիքը ոչ մի դոլար չի ստացել Չինաստանից, բայց հիմա մենք ապացուցեցինք, որ դա ճիշտ չէ, - ասել է Մաքքարթին: - Գործը կհասնի իմփիչմենթ հայտնելու համար հետաքննության»:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի խոսքով՝ Բայդենն օգտագործում է այնպիսի հնարքներ, որոնք ամերիկյան քաղաքականությունը «չի տեսել Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից ի վեր»։ Մաքքարթին մեղադրել է Բայդենին կառավարությունն իր ձեռքին «զենք դարձնելու» մեջ՝ ի շահ սեփական ընտանիքի։
Նա հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը «գործը կհասցնի ավարտին՝ իմփիչմենթի հետաքննությանը, ինչպես ենթադրում է ԱՄՆ սահմանադրությունը», որպեսզի ստանա բոլոր հարցերի պատասխանները։
Մայիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հսկողության և հաշվետվության հանձնաժողովի հանրապետական անդամները հայտարարել էին, որ ստացել են ապացույցներ, թե Բայդենի ընտանիքի անդամները և նրանց հետ կապված անձինք նախկինում, ենթադրաբար, միլիոնավոր դոլարներ են ստացել արտասահմանից ընկերությունների ցանցի միջոցով: