Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը՝ 221 կողմ, 212 դեմ ձայներով հետաքննություն է սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար։ Այս միջնորդությունն առանցքային էր, չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն կարողացել որեւէ փաստաթուղթ ներկայացնել, որ Միացյալ Նահանգների դեմոկրատ նախագահը խախտել է օրենքը:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնի համոզմամբ՝ փաստերը վկայում են, որ Բայդենների ընտանիքը միլիոնավոր դոլարներ է ստացել օտարերկրացիներից։ Հանրապետականները հետաքննում են, թե արդյո՞ք Ջո Բայդենն անօրինականորեն շահել է իր 53-ամյա որդու՝ Հանթեր Բայդենի արտասահմանյան բիզնեսից։ Այս քվեարկությունից ժամեր առաջ Հանթեր Բայդենը հրաժարվել էր ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսի քննչական կոմիտեում։
«Հանրապետականները կենտրոնացած են ստերով իմ վրա հարձակում կատարելու վրա» ,-ի պատասխան այս գործողության՝ ասել է Բայդենը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բայդենը նաեւ հավելել է, որ հանրապետականները չեն ցանկանում օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։
Այս գործընթացը կարող է ուժեղացնել հանրապետականների արշավը Բայդենի դեմ սպասվող նախագահական ընտրություններում եւ թեպետ նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ քայլ չի համարվում, սակայն հանրապետականներին տալու է ավելի հզոր իրավական ուժ՝ ստիպելու Բայդենի վարչակազմին համագործակցել:
Հանրապետականները մեղադրում են Բայդենին ու ընտանիքին այն բանի համար, որ նա անձամբ օգուտ է քաղել ամերիկյան կառավարության քաղաքական որոշումներից, որոնցում ինքը նույնպես ներգրավված է եղել այն ժամանակ, երբ եղել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի առաջին տեղակալը։