կարևոր
3679 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 22:53
Աշխարհ

Ադրբեջանում «ռեյդեր» են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգի ոստիկանությունը տարել է․ Էլիբեգովա

Ադրբեջանում «ռեյդեր» են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգի ոստիկանությունը տարել է․ Էլիբեգովա

Ադրբեջանում ռեյդեր են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգի ոստիկանությունը տարել ա, այդ թվում մեդիաների ղեկավարներ ու հոգևորականներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով մասնագետ Անժելա Էլիբեգովան։

««Իրանական գործակալների» շուխուռի տակ իսլամիստների ռեպրեսսիաներ են սկսելու նորից։Իսլամական կուսակցության ղեկավարը մի շաբաթ առաջ դուրս եկավ բանտից 12 տարի նստելուց հետո։ Իսկ Թալեհ Բաղիզադեն Նարդարանի գործով դեռ նստած ա, վերջերս հացադուլ էր անում։

Վերջին անգամ, երբ իսլամիստների գլխին ջարդեցին սոցիալական բունտը, Գյանջայում էր, ՏԻՄ ղեկավարի մահափորձի ժամանակ մարդկանց գիշերը փողոցում քեֆ-ուրախություն անելու բախումները ոստիկանության հետ։

Ի դեպ, ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները բանտարկված իսլամիստներին ներառում են քաղբանտարկյալների ցուցակի մեջ։

Իրանի հյուսիսում սեպարատիզմ հրահրելուց ու դեսպանատանը «կարմայի բումեռանգ» ստանալուց հետո, տրամաբանական էր, որ սկսելու ա ռեպրեսսիաները, բայց ստեղ հարցը նրանում ա, ինչի համար ա հետևողականորեն երկու տարվա ընթացքում գնում սրման։ Անկախ Թուրքիայի ու Իսրայելի երաշխիքներից, անկառավարելի ռիսկ են երկրի ներսում քնած բջիջները, որոնց արթնացնելը կարա դետոնացիա առաջացնի ներսում»,- գրել է նա։