|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում երկրի արևելքում գտնվող Վանի նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել. հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ իբր Իրանի հատուկ ծառայությունների երկու գործակալ: Կասկածյալներից վեցը Թուրքիայի քաղաքացիներ են:
Հաղորդվում է, որ խմբի անդամները բերման են ենթարկվել սեպտեմբերի 24-ին, երբ փորձել են ապօրինի մեքենայով հայրենիք տեղափոխել իրանցի նախկին զինվորական Մ.Ա.-ին: