|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ այսօրվա ամենաթեժ թեմային` ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի միջև հեռախոսազրույցի գաղտնալսմանը եւ հրապարակմանը:
«Ես ուզում եմ ասել աներկբա, որ սա դավադրություն ու հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Եվ ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին ու նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են, նրանց պետք է պառկեցնել ասֆալտներին ու զինաթափել:
Վարչապետը ուժայիններին հրահանգեց ռեյդեր իրականացնել, զինաթափել օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և երկու ժամ անց ներկայացնել արդյունքները: «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մարտահրավերն ընդունված է», - բղավեց Փաշինյանը:
Աղմուկ հանած ձայնագրությունն՝ այստեղ: