Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, կարող ենք ասել, որ երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իրենք մի քանի օր քննարկում են, թե որքանով են պարետատան կանոնները համապատասխանում իրավիճակին: «Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են: Խնդիրն այստեղ մնում է այդ կոնների պահպանումը: Ցավոք, մեր խնդիր ունենք այդ կանոնների պահպանման որակի հետ»,-ասաց վարչապետը:
«Մենք չենք զլանա հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես դիմակի կրման հետ կապված: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը արդյունավետ են, կարող են զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի:
Մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն, որ ստուգեն, թե արդյոք բոլորը դիմակով են: բայց հիմնական անելիքը մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է»,-ընդգծեց վարչապետը: