|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Ստամբուլի անվտանգության վարչության անցկացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 14 կասկածյալ, որոնք աջակցել են իրանական հատուկ ծառայությունների՝ Թուրքիայում իրանցի ընդդիմադիր գործիչներին առևանգելու ծրագրերին. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Դատարանը ձերբակալվածների, այդ թվում՝ Թուրքիայի 12 և Իրանի 2 քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Լրտեսական ցանցի ևս երեք անդամի հետախուզում է հայտարարվել։
Անվտանգության աղբյուրների համաձայն՝ պարզվել է, որ By Saglam պաշտպանական ընկերության սեփականատեր Իհսան Սագլամը և նրա աշխատակից` Իրանի քաղաքացի Մորթեզա Սոլթան Սանջարին փորձել են ապօրինի կերպով իրանցի ընդդիմադիրներին Թուրքիայից դուրս բերել։
Իրանցի այլախոհներին առևանգելու համար Սագլամին և նրա հանցակիցներին վճարվել է 150 հազար դոլար։