կարևոր
2122 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 09:44
Հասարակություն

Փնտրում են փնտրում, բայց սայլը տեղից չի շարժվում. ՔՊ-ականները անհանգստացած են Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի գործով․ «Ժողովուրդ»

Փնտրում են փնտրում, բայց սայլը տեղից չի շարժվում. ՔՊ-ականները անհանգստացած են Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ողջ իրավապահ համակարգը արդեն 10 օրից ավել է՝ գիշերը ցերեկ արած՝ փորձում է բացահայտել ՔՊ-ի գրասենյակի եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի կամ դրա մուլյաժի գործը՝ պարզելու, թե ով կամ ովքեր են պայթուցիկ տեղադրողները, բայց ապարդյուն։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ այս հարցով անհանգստացել են ՔՊ-ականները, թե ինչ նորություն կա. պատասխանը մեկն է եղել՝ աշխատում ենք, դեռ հստակ ոչինչ չկա։ Ասել է թե՝ փնտրում են փնտրում, վարկածներ առաջ քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական վարկածով պարզել են, որ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույն օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ: Փետրվարի 22-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ էլ են պայթուցիկ գտել, աշխատակիցներն անգամ այն տարել էին ներս, չէր պայթել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: