Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: Պատճառն այն է, որ նոր տնօրենը գործի է տեղավորում իր մտերիմներին ու աշխատանքից անհիմն հեռացնում եղած կադրերին։ Վարորդները ներկայացնում են իրավիճակը․ ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Վարորդների խոսքով՝ Սամվել Նազարյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը:
Վարորդներից մեկը գովում է Անդրանիկ Մանուկյանին ու ասում, որ նա մշտապես եղել է իրենց կողքին։ «Գալիս, ասում է՝ 3 հոգի ազատվել են, 4 հոգի ազատվել են։ Լրիվին ազատելով ո՞ւր է գնում, չգիտեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում