կարևոր
1591 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-02-07 16:25
Հասարակություն

Ոսկին մի հոգի է ներմուծում, շաքարավազը՝ մի հոգի, բան չի փոխվել․ տնտեսվարող

«Մեր կառավարությունը, մանր բիզնեսին նեղելով, խոշորների դեմ պայքար է նախաձեռնել»-, նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կազմակերպված քննարկման մասնակից տնտեսվարողներից մեկը։

«Խոշորը գտել է դրա լուծումը, ասում է՝ հարգելի մանր, երբ որ ինձնից նյութ գնես և ձեռքբերման փաստաթուղթ պահանջես, քո համար անգամներով թանկ կլինի այդ նյութը»,- ասում է ոսկու բիզնեսով զբաղվող տնտեսվարողը։

«Իսկ կարո՞ղ եք այդ խոշոր ներկրողների անունները ասել, ովքեր նման պահանջ են դնում»,- հարցրեց հանդիպումը վարող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Էն ոսկի ներկրող երեք խոշորները»,- պատասխանեց տնտեսվարողը՝ շարունակելով․ «Մութ սենյակում սև կատու ենք փնտրում, պետք չի տենց, պեսոկ մի հոգի է ներմուծում, ոսկի մի հոգի, բենզինը՝ մի հոգի, բան չի փոխվել, առաջվանն ա»,- ասաց տնտեսվարողը՝ նշելով, որ երկար տարիներ պայքար է գնում սևով աշխատող խոշորների դեմ, ովքեր առանց փաստաթուղթ ապրանք են վաճառում։

Մանրամասն՝ տեսանյութում