|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 80-ամյա գյուղացի է կորել: Yerkir.am-ի հետ զրույցում Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնեց, որ կորել է 80-ամյա Սեդա Զաքարյանը: Ի դեպ, Գանձաքարը սահմանամերձ գյուղ չէ:
«Տղայի, հարսի հետ էր ապրում ու առողջական որևէ խնդիր չի ունեցել, այսինքն` հիշողության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Ինքը, ինչպես մեր գյուղացիներից շատերը, սարի գլխին անասուններ է պահել: Վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 8-ին ինչ-որ բան փնտրելիս, ասել է, որ հորթերն են կորել, հորթերն է փնտրում: Դրանից հետո կորել է, ու արդեն մի քանի օր է` տեսնող չի եղել»,- ասաց Շահինյանը:
Նա նշեց նաև, որ այս պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ աշխատակիցների հետ գյուղացիներն էլ` 100 հոգով, փնտրում են տատին: «Այսօր առավոտյան տատի հավաքած ուրցն ենք գտել` մի քարի տակ պահած»,- հայտնեց գյուղապետը: