կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 11:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակի կամրջից բռնի բերման ենթարկեցին ավտոերթի տասնյակ մասնակիցների

Հաղթանակի կամրջից կարմիրբերետավոր ոստիկանները  բռնի բերման ենթարկեցին խաղաղ ավտոերթի մասնակցող տասնյակ քաղաքացիների՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանությունն այսօր հատկապես ագրեսիվ է գործում՝ ավտոմեքենաների միջից կոպիտ ուժով հանելով և բերման ենթարկելով ցուցարարներին մայրաքաղաքի տարբեր վայրերից։

Նրանց գործողություններն ակնհայտ ապօրինի են և անհիմն, քանի որ ոստիկանները պատճառաբանում են մեքենաների դանդաղ ընթացքը, այնինչ որևէ օրենսգրքով ավտոմեքենայի նվազագույն արագություն սահմանված չէ։

Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։

Մանրամասն՝ տեսանյութում․