Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմացից ապօրինի և բռնի ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տեղափոխել բողոքի ակցիայի 14 մասնակցի։
Նրանց թվում են ՀՅԴ անդամներ և համակիրներ Արմեն Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Համբարձում Նանյանը, Արսեն Մարտոյանը, Սարգիս Հեքիմյանը, Վահե Թովմասյանը, Սարմեն Սաֆարյանը, Գագիկ Նահապետյանը, Նարեկ Վերդյանը, Մակիչ Պողոսյանը, Գերասիմ Վարդանյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ Դատախազության առջև ձերբակալվածներից առնվազն մի քանիսի վրա հենց հիմա «կարվում է» խուլիգանության քրեական հոդված։ Նրա խոսքով՝ քաղաքական պատվերը հստակ է՝ խուլիգանության անվան տակ «փակել» այս թուրքալեզների դեմ խաղաղ անհնազանդություն իրականացնող արժանապատիվ քաղաքացիներին։
Մինչ այդ ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց բախումներ էին սկսվել ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջեւ։
Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի արձանի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հանրապետության գլխավոր դատախազից պահանջելով սյունեցիների դեմ գործած բազմաթիվ իրավախախտումների դեմ ձեռնարկել կոնկրետ քայլեր, ազատ արձակել ձերբակալված սյունեցիներին, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ինչպես նաև դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ սանձազերծված քաղաքական բոլոր հետապնդումները:
Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանն ասել էր՝ Սյունեցիներն ունեն բոլոր իրավուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սյունիքից։