Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության հրապարակին կից փողոցներից մեկը փակած ցուցարարներին ոստիկանները բռնի ուժով հեռացրին ու բերման ենթարկեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն առաջարկեց ոստիկաններին՝ բացել ճանապարհը և ցուցարարները երթով շարժվեցին առաջ։
Բաբկեն Հարությունյանը հայտարարեց, որ դավաճանին հեռացնելու են՝ ինչպես հեռացնում են դավաճաններին․ նա պատժվելու է։
Ցուցարարները քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց երթին, քանի որ այն մարդը, որը չի կարողանում ապահովել հանրության անվտանգությունը, պետք է հեռանա։
Քիչ անց ոստիկանները հրաժարվեցին թույլ տալ ցուցարարներին առաջ շարժվել Ամիրյան փողոցով և երթն ավարտել Ազատության հրապարակում։ Նրանք արձանագրեցին, որ ոստիկանները պայմանավորվածությունը խախտեցին և, երթ անելու փոխարեն, վերադարձան կառավարության շենք։
Հայրենիքի փրկության շարժման կոչով ակցիաներ կազմակերպող քաղաքացիները փողոցը փակելուց առաջ փորձել էին մտնել կառավարության շենք և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ ոստիկանները նրանց դա թույլ չէին տվել։
Ակցիայի սկզբում ցուցարարները մանրադրամ էին նետել Փաշինյանի ու թիմի համար՝ խորհրդանշելով Հուդայի 30 արծաթը։