կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 12:16
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ավոտշարասյունը քշեց ցուցարարների վրա, ապա բռնի ուժով բերման ենթարկեցին նրանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության նիստից հետո շենքի հետևի մուտքից դուրս գալու պահին քշեց ուղիղ ցուցարարների վրա, որոնց մեջ երիտասարդ աղջիկներ ու տարիքով մարդիկ կային՝ հայտնում է Yerkir.am-ին։

Ոստիկանները՝ ցուցարարներին քաշքշելով ու հրելով, փորձեցին բացել ավտոշարասյան ճանապարհը։ Ցուցարարները հասցրին ձնագնդերով ու ոտքով հարվածել Փաշինյանի մեքենային։ Փաշինյանի ավտոմեքենան քշեց ուղիղ ցուցարարների վրա՝ հարվածելով ոմանց։

Շարասյունն անցնելուց հետո ոստիկանները, կոպիտ ուժ գործադրելով, ոտքերից ու ձեռքերից բռնած, բարձրացրած, սկսեցին բերման ենթարկել ակցիայի տասնյակ մասնակիցներին՝ հաշվի չառնելով կին ու տարեց։

Մանրամասն՝ տեսանյութում․