Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանները բախում հրահրեցին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտի խաչմերուկում, որը փակել էին Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի մասնակիցներն ու բռնի՝ քաշքշելով ու հարվածելով, բերման ենթարկեցին անգամ տարեցներին ու կանանց՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Մենք ցանկացած դիմադրության պատրաստ ենք՝ ոնց որ հիմա, Նիկոլն այս ամբողջ զորքերն իջեցրել է, տեսեք՝ ինչ է կատարվում, այս բոլորն ընդամենը մեկ խելագարի անվտանգությունն են պահպանում։ Բայց վստահեցնում եմ՝ չեն կարող, որովհետև մեր պայքարն անկասելի է։ Մենք շարունակում ենք մեր երթը և կրկին՝ որ փողոցն ուզենք՝ շրջափակելու ենք։ Շարժվեցինք»,-հայտարարեց Իշխան Սաղաթլյանը։
Ոստիկանությունն անհամաչափ մեծ քանակով զորք է մոտեցրել երթին։
Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Այս ճանապարհ փակում ենք նաև ձեզ ու ձեր ընտանիքների համար, հետևաբար, զերծ մնացեք ժողովրդի հանդեպ բռնի ուժ կիրառելու՝ ՔՊ-ի և Նիկոլի խելագար հրահանգներից»։
Ապա նա հրահանգել էր՝ թողնել ոստիկաններն այդ փողոցը փակ պահեն՝ իրենց երթը գնա ուրիշ փողոց փակելու, բայց ոստիկանները հրահրեցին ծեծկռտուքն ու սկսեցին հարվածել ցուցարարներին։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․