|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երևանի պետական համալսարանից ոստիկանության կարմիրբերետավորները կոպիտ ուժ գործադրելով, քաշքշելով ու հայհոյելով բերման ենթարկեցին խաղաղ ակցիա իրականացնող՝ ՀՅԴ ՀԵՄ-ի 2 երիտասարդների՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք քայլերթով ԵՊՀ էին գնացել Գարեգին Նժդեհի արձանի մոտից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման «Երիտասարդական երթով»։
Նշենք, որ հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։ Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։
Մանրամասն՝ տեսանյութում․