կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 08:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները բռնի ուժով ցրեցին Բաղրամյան պողոտայի խաղաղ ակցիան ու ցուցարարներին ապօրինի բերման ենթարկեցին

Ոստիկանները բռնի ուժով ցրեցին Բաղրամյան պողոտայի խաղաղ ակցիան ու ցուցարարներին ապօրինի բերման ենթարկեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։ Ոստիկաներից մեկը հրեց մի կնոջ, որի ինքնազգացողությունը վատացավ։ Եվս մի քանի ցուցարարի հարվածներ տեղալով տարան ոստիկանական բաժիններ։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․