|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարության շենքի առջև և բռնի ուժով բերման է ենթարկում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիայով իրենց վերաբերմունքն են ցույց տալիս կառավարության մի մասնաշենքից մյուսը քայլող Նիկոլ Փաշինյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենան և տարան։
Ապա ուժ կիրառեցին ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ, որը ելույթով ոստիկաններին հիշեցնում էր, որ պաշտպանում են «իրենց ընկերների արյունը վաճառող թուրքին»։
Ոստիկանները աչքի ընկան ակնհայտ ագրեսիվությամբ՝ քաշքշելով և ոստիկանական մեքենաներ նստեցնելով խաղաղ ցուցարարներին։
Մանրամասն՝ տեսանյութում․