|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանին, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյան, ՀՅԴ ՀԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանին ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանց՝ գետնին գցելով, մարմնական վնասվածք հասցնելով տարան Ոստիկանության Զեյթունի բաժանմունք։
Նշենք, որ Ոստիկանությունը զանգվածային ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության կենտրոնական շենքից պետք է 200 մ քայլեր դեպի 3-րդ մասնաշենք։ Քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին՝ իրենց վերաբերմունքը ցույց տալու Փաշինյանին և ևս մեկ անգամ պահանջելու նրա հրաժարականը։ Ոստիկանությունը ագրեսիվ վարքագիծ դրսևորեց՝ բերման ենթարկելով ակտիվիստներին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկել չհաջողվեց, բայց նրա դեմքն արնահոսեց ոստիկանների հարվածներից։
Մանրամասն՝ տեսանյութում․