|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացված ավտոերթի շուրջ 120 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ։ Այս խնդիրը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։ Այս պահին վարորդները գնացել են իրենց մեքենաների հետևից:
Նշենք, որ այս գիշեր համեմատաբար լարված անցավ։ Քաղաքացիները պարբերաբար փակում էին նաև Ֆրանսիայի հրապարակնը, ինչն առաջացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զայրույթը և նա ակցիայի մասնակիցներին սթափվելու կոչ արեց:
Այս պահին Բաղրամյան պողոտան վերածվել է խաղահրապարակի։ Նախորդ օրերի պես ակցիայի մասնակիցները խաղում են գնդակով: