Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի մետրոպոլիտենում պարզապես քայլող քաղաքացիներին, ովքեր նոր դուրս էին եկել վագոնից, բերետավորները բռնի բերման ենթարկեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք այդ պահին որևէ ակցիա չէին իրականացնում, «Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողությունը նրանք անցկացրել էին դրանից առաջ, երբ մեկ այլ կայարանում արգելափակել էին գնացքների ընթացքը՝ նսելով դռների շեմերին և Արցախի դրոշներ բարձրացնելով վագոններում, ինչպես նաև վանկարկելով՝ «Նիկոլը թուրքական է, Արցախը՝ հայկական»։
Կոպիտ ուժով բերման ենթարկվածների թվում «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներից էին, որոնք երեկ անհնազանդության ակցիա էին անցկացրել Մարզահամերգային համալիրում՝ Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ բերձրացնելով Արցախի դրոշը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներին ասաց՝ ոչ բոլոր ոստիկաններն են աչքի ընկնում այդպիսի ագրեսիվ վարքով, նրանք, հավանաբար, հենց այդ բռնի գործողությունների համար ներգրավված անձինք են։
«Իրականում նրանք իշխանամերձ որոշ օլիգարխների անվտանգության աշխատակիցներն են և այդպիսով պայքարում են իրենց իշխանություննն ու ունեցվածքը պահելու համար այդ գազազած շների միջոցով»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյան։
Նա ենթադրեց, որ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ամոթի պատը մի քիչ դատարկ է մնացել՝ ուզում են օգնել, որ համալրվի։
Մանրամասն՝ տեսանյութում․