Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Լրագրողների հետ զրույցում դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը հերքեց, որ որևէ ընդհանրություն ունի Տիգրան Ավինյանի հետ, սակայն չհերքեց , որ քույրն աշխատում է ՀՀ կառավարությունում ։
Նշենք, որ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։ Երկուշաբթի եղել է մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ այսօր ընտրություն է կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 15-ին, որից հետո , քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝ մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։ Սակայն Տաթևիկ Մելքոնյանին հայտնել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, և տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։