Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Չեխովի դպրոցում դաասադուլ է, ծնողներն ու աշակերտներն ընդվզում են քաղաքապետարանի որոշման դեմ, որով այսօրվանից տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։ Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել էր դեկտեմբերի 15-ին, որից հետո, քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար էր նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝ մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։ Սակայն Տաթևիկ Մելքոնյանին այսօր հայտնել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։
Առաջիկա երկուշաբթի կայանալու է տնօրենի ընտրության երկրորդ փուլը։