կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 12:49
Հասարակություն

Ուրիշի ոտքն էստեղ չի մտնելու․ Չեխովի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել

Ուրիշի ոտքն էստեղ չի մտնելու․ Չեխովի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել

Չեխովի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և բողոքում են քաղաքապետարանի կողմից Դիանա Մինասյանին տնօրեն նշանակելու դեմ։

Լրագրողներին աշակերտները հայտնեցին, որ իրենք ունեն իրենց թեկնածուն, որը երկար տարիներ աշխատում է դպրոցում, գիտի աշակերտների և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը․ խոսքը Տաթևիկ Մելքոնյանին մասին է։

«Ինչո՞ւ են նման նշանակում անում, երբ մենք ունենք մեզ հարազատ մարդը, շատ լավ ճանաչում ենք, բոլորս միաձայն ընտրել ենք Տաթևիկ Մելքոնյանին։ Եվ մենք մինչև վերջ կանգնելու ենք տիկին Մելքոնյանի կողքին։ Մենք համաձայն չենք, որ դրսից մեկը գա, մեզ տնօրեն լինի»,-ասաց աշակերտական խորհրդի անդամներից մեկը

Աշակերտական խորհրդի նախագահն էլ նշեց, որ հանդիպել է նոր նշանակված տնօրենի հետ։  «Նոր նշանակված տնօրենը չի աշխատել դպրոցում, աշխատել է միայն համալսարանում, և ես վստահ եմ, որ դրանք խիստ տարբերվում են իրարից․․․ Ավելի խելամիտ է աշխատել մարդու հետ, որին ճանաչում ես, քան նրա հետ, ով դպրոցի հետ կապ չունի»,- ասաց նա։