Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի թիվ 27 դպրոցում արդեն մի քանի տարի է, ինչ կրքերը չեն հանդարտվում: Նախ` դեռևս 2013-ի հունիսին դպրոցի մի քանի նախկին մանկավարժներ դատական գործընթաց էին սկսել տնօրեն Սուսաննա Սարգսյանի կայացրած հրամաններն անվավեր ճանաչելու, իրենց աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջներով: Բացի այդ` դպրոցում կատարված չարաշահումների փաստով 2013-ի փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) հիմքերով: Քրեական գործը հարուցվել էր դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանի` հանցագործության մասին հաղորդման հիման վրա:
Այսօր թիվ 27 դպրոցում տնօրենի ընտրություններ էին. վերընտրվել է դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ այս օրերին մի քանի դպրոցներում են ընթանում ընտրություններ, և իրենք ամենևին էլ չեն առանձնացնում թիվ 27 դպրոցն այլ դպրոցներից:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, թիվ 27 դպրոցում ստեղծված իրավիճակը չես համեմատի այլ դպրոցներիշում եղած իրավիճակի հետ, Սողոմոնյանն արձագանքեց, որ մարդը, ով ժամանակին ազատվել է աշխատանքից, հիմա կրկին ուզում է տնօրեն նշանակվել, «մենք ի՞նչ կարող են անել»: «Դպրոցում եղած իրավիճակը կարող եմ բնութագրել որպես առողջ հետաքրքրություն: Մենք թողել ենք դպրոցի, կառավարման խորհրդի ընտրությանը»,- ասաց նա` տեղեկացնելով, որ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցում էր 4 թեկնածու:
Տնօրենի ընտրության հետ կապված մանրամասներն ու կարծիքները` ավելի ուշ: