Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեց Չեխովի դպրոցի տնօրենի ընտրության մերցույթը։ Արդեն երկրորդ անգամ դպրոցը տնօրեն չընտրվեց քանի որ մրցույթն ավարտվեց հետեւյալ արդյունքներով՝ դպրոցի երկարամյա ուսամասվար եւ տնօրենի նախկին ժպ Տաթեւիկ Մելքոնյանը, որը հիմնական հավակնորդներից մեկն էր հավաքեց 4 ձայն, անակնկալ ձեւով քաղաքապետարանի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը, որի անունը կապվում է Տիգրան Ավինյանի հետ՝ հավաքեց 4 ձայն, 1 ձայն էլ ստացավ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Անժելա Կարապետյանը։
Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Դիանա Մինասյանը։ Լրագրողների հարցերին՝ ճի՞շտ է, որ իր քույրը աշխատում է կառավարությունում եւ նրա հովանավորչության շնորհինվ է նշանակվել Չեխովի դպրոցի ժպ, վերջինս խատասխանեց/ «Այո, իմ քույրը արդեն 10 տարուց ավել է աշխատում է կառավարությունում, հերյուրանք է, թե նրա հովանավորչությամբ են ստացել տնօրենի պաշտոնը»։
Դիտարկամնը, որ մանկավարժական եւ ծնողական հանրույթը դեմ է իր թեկնածությանը, ասաց․ «Իրենք ասում են, որ իմ անձի դեմ բողոք կամ խնդիր չունեն, իրենց գործողությունները իմ դեմ չի ուղղված»։
Մանավարժական կրության մասին հարցին ի պատասխան Մինասյանը ասաց, որ ավարտել է Տնտեսագիռտական համալսարանը, ձեռք է բերել կառավարում մասնագիտությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։