կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 12:46
Հասարակություն

Դպրոցում չաշխատած անձը՝ Չեխովի դպրոցի տնօրենի թեկնածու․ ծնողներն ու աշակերտներն ընդվզում են

Դպրոցում չաշխատած անձը՝ Չեխովի դպրոցի տնօրենի թեկնածու․ ծնողներն ու աշակերտներն ընդվզում են

Երևանի Չեխովի դպրոցում դասադուլ է ․ ծնողներն ու աշակերտներն ընդվզում են՝ նախարարության ու քաղաքապետարանի  որոշման դեմ, որով այսօրվանից  տնօրենի պարտականությունները կատարում է քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։

«Մինչև դեկտտեմբերի 15-ը դպրոցը տնօրինում էր Գայանե Սարուխանյանը՝ նախկին տնօրենը։  Դեկտենբերի 15-ից հետո   Սարուխանյան Գայանեի պայմանագիրը լրացավ և ՝  քաղաքապետի որոշմամբ  , որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցի ես՝ Տաթևիկ Մելքոնյանս։  Հրամանագրում նշված է, որ  մինչև մրցութում հաղթող կճանաչվի թեկնածու տնօրենը, այդ ընթացքում հանդիսանալում եմ պաշտոնակատար։ Առաջին մցույթը տեցի է ունեցել  մարտին և   արդյունքում ոչ ոք չհաղթեց․ պատկերավոր ասած՝  մանկավարժներն ու ծնողներն իրենց ձայնը տվել են ինձ , իսկ՝  նախարարության ներկայացուցիչն ու քաղաքպետարանը՝ Դիանա Մինասյանին։  Ես հավաքեցի 5 ձայն, Դիանա Մինասյանը՝ 4 ձայն , ընտրությունը չկայացավ, քանի որ տնօրեն ընտրվում  է  գոնե 6 ձայնի դեպքում․  հիմա  նորից մրցույթ է հայտարարվել,  հաջորդը լինելու է ապրիլի  14-ին ։ Այսօր  զանգ եմ ստանում , որով խնդրում են ինձ՝  այսօր որևէ փաստաթուղթ չստորագրել , հարցնում եմ՝ իսկ ինչու՞, պատասխանում են՝  պաշտոնկատարի փոփոխություն կա»,-լրագրողների հետ զրույցում բնշեց Տաթևիկ Մելքոնյանը, ով դպրոցի երկարամյա մանկավարժն է ու նախորդ տնօրենի պայմանագրային ժամկետը լրանալուց հետո նշանակվել է պաշտոնակատար՝ մինչև մրցույթի կայնալը։