կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 13:06
Հասարակություն

Տնտեսագիտական համալսարանն եմ ավարտել․ Չեխովի դպրոցի տնօրենի ժպ-ն պատասխանում է ծնողների հարցերին

Տնտեսագիտական համալսարանն եմ ավարտել․ Չեխովի դպրոցի տնօրենի ժպ-ն պատասխանում է ծնողների հարցերին

Ավարտվեց Չեխովի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը։ Արդեն երկրորդ անգամ դպրոցը տնօրեն չընտրվեց, քանի որ մրցույթն ավարտվեց հետեւյալ արդյունքներով՝ դպրոցի երկարամյա ուսամասվար եւ տնօրենի նախկին ժպ Տաթեւիկ Մելքոնյանը, որը հիմնական հավակնորդներից է, հավաքեց 4 ձայն, անակնկալ ձեւով քաղաքապետարանի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը, որի անունը կապվում է Տիգրան Ավինյանի հետ, հավաքեց 4 ձայն, 1 ձայն էլ ստացավ  մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Անժելա Կարապետյանը։

Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Դիանա Մինասյանը։ Լրագրողների հարցերին՝ ճի՞շտ է, որ իր քույրն աշխատում է կառավարությունում եւ նրա հովանավորչության շնորհինվ է նշանակվել Չեխովի դպրոցի ժպ, նա պատասխանեց․ «Այո, իմ քույրը արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում է կառավարությունում, հերյուրանք է, թե նրա հովանավորչությամբ են ստացել տնօրենի պաշտոնը»։

Դիտարկմանը, որ մանկավարժական եւ ծնողական հանրույթը դեմ է իր թեկնածությանը, արձագանքեց․ «Իրենք ասում են, որ իմ անձի դեմ բողոք կամ խնդիր չունեն, իրենց գործողությունները իմ դեմ չի ուղղված»։

Մանկավարժական կրթության մասին հարցին ի պատասխան՝ Մինասյանը ասաց, որ ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ձեռք է բերել «Կառավարում» մասնագիտությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։