կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 13:50
Հասարակություն

Բոլոր կառույցներն ավերել են, հիմա էլ դպրոցներին են հասել․ Չեխովի դպրոցի շրջանավարտ

Բոլոր կառույցներն ավերել են, հիմա էլ դպրոցներին են հասել․ Չեխովի դպրոցի շրջանավարտ

Երևանի Չեխովի դպրոցում դաասադուլ է, ծնողներն ու աշակերտներն ընդվզում են քաղաքապետարանի որոշման դեմ, որով այսօրվանից տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։ Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի քաղաքապետարան։  Աշակերտներին են միացել նաև դպրոցի շրջանավարտները։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Ավարտել եմ Չեխովի դպրոցն ու այս պահին  մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով այս վիճակը՝ որ հասել են արդեն  դպրոցներին։ Բոլոր համակարգերն՝ ավերված, կառույցներն՝ ավերված, հիմա արդեն հասել են դպրոցներին․  զրո ձայն հավաքած  մի կին իրավունք չունի մտնելու դպրոց»։