Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ էր տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում. դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Իսկ պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել:
Նատալյա Սարգսյանը, ելնելով տնօրենի այժմյան պահվածքից, բաց նամակ է գրել, որում հանգամանալից պատմում է կատարված միջադեպի մասին և հասարակության դատին է հանձնում տնօրեն Գայանե Սարուխանյանի պահվածքը:
Կինը, մասնավորապես, նշում է, որ տնօրեն Գայանե Սարուխանյանի հնչեցրած շատ փաստեր պարզապես վրդովեցուցիչ են:
«Գայանե Սարուխանյանը կտրականապես հերքում է, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Ամեն կերպ փորձում է խույս տալ միջադեպի մանրամասների մասին խոսակցություններից` ընդգծելով իմ ընտանիքի, իմ անչափահաս դստեր բարոյական կերպարը: Տնօրենը պնդում է, որ ես հեստապարուհի եմ, սակայն ես վստահեցնում են, որ դա պարզապես հերյուրանք է: Ես բարձրագույն կրթություն ունեմ և մասնագիտությամբ մանկավարժ դիրիժոր եմ:
Տնօրենը ստում է նաև իմ դստեր կերպարը ներկայացնելու հարցում: Նրա խոսքերով` նա աշակերտուհուն ոչ վայել տեսքով է դպրոց ներկայացել, այդ իսկ պատճառով է նա դուրս հանել նրան աշխատասենյակից: Սակայն իմ աղջիկը, ի տարբերություն շատ այլ աշակերտների, վայել կերպով է ներկայացել դպրոց` առանց որևէ շպարի, սպորտային ոճի հագուստի և այլն:
Այսքանով տնօրենը չի սահմանափակվում և համարձակվում է հայտարարել, որ ես շատ հուզված և ոչ ադեկվատ վիճակում եմ դպրոց ներկայացել: Դպրոց գնալուց 30 րոպե առաջ ես եղել եմ կրթության նախարարությունում, որտեղ վկաներ կան և կարող են հաստատել իմ հավասարակշռված և հանգիստ վիճակը: Բացի այդ` գոյություն ունի տնօրենի հետ խոսակցության ձայնագրությունը, որը կարող է հաստատել, որ ես գտնվել եմ լիովին ադեկվատ վիճակում»,- ասվում է նամակում:
Աշակերտուհու մայրը, հաշվի առնելով տնօրենի պահվածքը և ստահոդ հայտարարությունները, ամենայն մանրամասնությամբ նամակում ներկայացրել է այդ օրը տեղի ունեցած միջադեպը: Մասնավորապես` նշվում է, որ վեճի ավարտից հետո, երբ տնօրենը հասկացել է, որ կինը ձայնագրել է իրենց խոսակցությունը, ջուր է նետել կնոջ վրա, նրա ձեռքից խլել հեռախոսը: Այնուհետև տնօրենը օգնության է կանչել դպրոցի պահակին: Արդյունքում` կնոջ հեռախոսը վերադարձվել է միայն այն ժամանակ, երբ հեռախոսից ջնջվել են բոլոր ձայնագրությունները, այդ թվում` անձնական:
Այս ամենից հետո կինը ստիպված է եղել դստերը այլ դպրոց տեղափոխել:
Համապատասխան մարմիններին դիմելուց հետո դպրոցի ուսմասվարը կնոջն անձնական հանդիպում է առաջարկել և վստահեցրել, որ միջնորդ կհանդիսանա այդ հարցում, իսկ տնօրեն Սարուխանյանը ընդառաջ կգնա նրան և անգամ ներողություն կխնդրի իր վարքի համար: Սակայն կնոջ բացասական պատասխանից հետո Սարուխանյանը փոխում է իր նախնական դիրքորոշումը և սկսում անգամ հերքել, որ նման միջադեպ է տեղի ունեցել:
Նամակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքի ռուսերեն բաժնում:
Դեպքի օրը Լիդիան դպրոց է գնացել այս զգեստով՝