|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Առավոտյան տեղեկացանք, որ Դիանա Մինասյանին տնօրենի ԺՊ նշանակելու որոշում է կայացվել քաղաքապետարանի կողմից։ Ծնողները ինքնաբուխ որոշեցին հավաքվել դպրոցում՝ արտահայտելու իրենց բողոքն այդ նշանակման դեմ․ Չեխովի դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Չեխովի ծնողական խորհրդ նախագահ Աննա Աբրահամյանը։
«Այնքան հեշտ է միանգամից քանդել տարիներով ստեղծածը։ Ունենք մեր դպրոցի ներսից թեկնածու, որը շատ լավ կատարում է իր պարտականությունները, որը կապված է դպրոցի ներքին կարգուկանոնի հետ։ Տարեվերջին, երբ շատ հարցեր կան, դրսից մեկին բերել, նշանակելը չենք հասկանում»,- նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ որպես բողոքի դրսևորում, ծնողը կա՛մ կարող է չուղարկել իր երեխային այդ դպրոց, կա՛մ դպրոցը փոխել, սակայն բողոքի արտահայտման այլ եղանակներ չի տեսնում։