կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 10:37
Քաղաքական

ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Չեխովի անվան դպրոցում. տնօրեն են ընտրում

Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։

Խորհուրդը, որը կազմված է 9 անդամից, տնօրեն է ընտրում։ Ի դեպ, խորհրդի անդամներից երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ առաջին մրցույթը կայացել է 18.10.2021 թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

Այդուհետ, Երևանի քաղաքապետի որոշմամբ, դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022 թ., որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Մանկավարժները, ծնողները, և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն իրենց ձայնը տվել են Տաթևիկ Մելքոնյանին, քաղաքապետարանը` ոչ: Արդյունքում` Տաթևիկ Մելքոնյանը հավաքել է 5 ձայն, Դիանա Մինասյանը` 4: Ընտրությունը, սակայն, չի կայացել, քանի որ տնօրեն է ընտրվում 6 ձայնի դեպքում:

Առաջարկում ենք իրադարձությանը հետևել ուղիղ հեռարձակմամբ։