| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չեխովի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջով, որ չեն ցանկանում իրենց դպրոցի տնօրեն նշանակվի մի մարդ, որին չեն ճանաչում: Նրանք քաղաքապետարան էին գնացել հաջակցություն դպրոցի նախկին տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանի, որը երկար տարիներ դպրոցում է աշխատել:
Քաղաքապետարանում ակցիայի մասնակիցներին դիմավորեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Նա պնդեց, որ աշակերտները պետք է հետ գնան դպրոց, անչափահաս են և չպետք է գային,սակայն աշակերտները պատասխանեցին, որ եկել են ծնողների հետ:
«Երեխաները պետք է վերադառնան դասի, երեխաների հետ ես բան չեմ խոսելու»,- նշեց տեղակալը և համաձայնեց իր մոտ քննարկման հրավիրել միայն ուսուցիչներին ու ծնողներին:
Իսկ լրագրողների հարցերին՝ ի՞նչ հիմնավորմամբ են Տաթևիկ Մելքոնայնին հանել ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և նշանակել իրենց թեկնածու Դիանա Մինասյանին, Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել. «Նույն հիմնավորմամբ ենք հանել, որով նրան նշանակել էինք ժամանակավոր պաշտոնակատար»:
Ճշտող հարցին՝ ո՞րն է այդ հիմնավորումը, Լևոն Հովհաննիսյանը միայն պատասխանեց. «Դե լավ էլի»: